Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Գյուրջիևի կոդը» ֆիլմի պրեմիերան

«Գյուրջիևի կոդը» ֆիլմի պրեմիերան
22.05.2014 | 17:04

«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում հունիսի 7-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Գյուրջիևի կոդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ «Գյուրջիևի կոդը» կենսագրական բնույթ չունի, թեև որոշ վկայություններ Գյուրջիևի մասին այն տալիս է: Ֆիլմն ավելի շուտ մեր հայրենակցի փիլիսոփայական ուսմունքի մասին է, որը նա անվանում էր «Մարդու ներդաշնակ զարգացման չորրորդ ուղի» կամ «Ներքին զարգացման համակարգ»: Այս ֆիլմն այնպիսի հասկացությունների մասին է, ինչպիսիք են «ուշադրությունը», «ինքնագնահատականը», «ժամանակը», «հավերժությունը», «ներքին ես-ը»: Ռեժիսորի կարծիքով` հասկացությունները, որ ներկայացրել է մեծ մտածողը, կարելի է քննարկել, բայց մերժել պետք չէ:

«Ֆիլմում բարձրացվող գաղափարի միջոցով մեզնից յուրաքանչյուրը պետք է գտնի իր տեղը իրերի ընդհանուր դասավորության մեջ, և ոչ մեկի համար դա ուշ չէ, ուղղակի պետք է սկսել հենց հիմա»,- ասաց Նիկոլայ Դավթյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ